Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հոռոմայրի վանքի խոնարհված հնադարյան պատերի վրա նոր, անճաշակ եկեղեցի է կառուցված». հայտարարություն

11:20, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
«Հոռոմայրի վանքի խոնարհված հնադարյան պատերի վրա նոր, անճաշակ եկեղեցի է կառուցված». հայտարարություն

«Պահպանե՛նք մեր մշակութային արժեքները»
     քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Մամուլում և սոցցանցերում տարածված լուսանկարները, որոնք արտացոլում են Լոռվա մարզում Հոռոմայրի եկեղեցու խայտառակ վերականգնումը, ոլորտում տիրող վիճակի խոսուն վկայությունն են: Այն ժամանակ, երբ երկրով մեկ հարյուրավոր պատմաճարտարապետական կոթողներ կործանվում են անտերությունից, գոնե մեկ կոթողի փրկությունը կարծես թե պետք է խանդավառությամբ ընդունվեր, սակայն սա այն դեպքն է, երբ ունքը հանելու փոխարեն աչքն էլ հետն է հանվում. վանքի խոնարհված հնադարյան պատերի վրա պարզապես նոր անճաշակ եկեղեցի է կառուցված: Լոռվա մարզպետի մեկենասությամբ վերականգնված Հոռոմայրը մեր պատմության, մշակույթի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքի արգասիքն է: Ցավալի է, որ ոլորտի մասնագետները հիմնականում խուսափում են բարձրաձայնել իրենց դժգոհությունները, քանի որ կապված են մշակույթի նախարարության հետ: Միևնույն ժամանակ, մասնավոր զրույցներում նրանք արտահայտում են իրենց զարհուրանքը»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Լոռու մարզի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվել էր հետևյալ տեղեկությունը. «Առաջիկայում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ կվերականգնվի Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը։

Հոռոմայրի՝ ավելի քան 4 դար խոնարհված հուշարձանախումբը կվերանորոգվի՝ ստանալով իր երբեմնի տեսքը»:

3799 | 0
Facebook