Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Մոտակա օրերին բողոքի ցույցի կոչեր չեն լինի». Սաակաշվիլի

10:15, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
«Մոտակա օրերին բողոքի ցույցի կոչեր չեն լինի». Սաակաշվիլի

Կիևի կենտրոնում Հոկտեմբերյան պալատի գրոհի փորձի ընթացքում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հետ բախման ժամանակ Ուկրաինայի Ազգային գվարդիայի 60 աշխատակից է տուժել: Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է գերատեսչությունը:

Կիրակի երեկոյան Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել էին Հոկտեմբերյան պալատը, որտեղ այդ պահին համերգ էր ընթանում: Արդյունքում բախումներ էին առաջացել:

Ոստիկանության տեղեկություններով՝ ակցիայի մասնակցիները ծեծկռտուք են կազմակերպել, որի ընթացքում արցունքաբեր գազ են կիրառել, շշեր նետել: Բացի այդ, որոշ զինծառայողներից հատուկ միջոցների են դիմել:

Ավելի ուշ Սաակաշվիլիի կոչից հետո ցուցարարները ուղևորվել են դեպի Գերագույն ռադա: Ինքը՝ Սաակաշվիլին ուկրաինական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ մոտակա օրերին բողոքի ցույցի կոչեր չեն լինի՝ Հոկտեմբերյան պալատի մոտ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:

| | |
2434 | 0