Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Մայիլյանի վարած Գազ-3110 մակնիշի 34 ZV 139 համարանիշի և 57-ամյա Գարեգին Գալոյանի վարած ԳԱԶ-53 մակնիշի 808 OP 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3110-ի վարորդ Մ. Մայիլյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ՝ 39-ամյա Հեղինե Քոչինյանը և 69-ամյա Շողիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Հ. Քոչինյանը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ Շ. Մանուկյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Մահացածը ԳԱԶ-3110-ի վարորդի կինն էր, իսկ Շ. Մանուկյանը՝ նրա մայրը:
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի