Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին կոչ է արել կողմնակիցներին՝ լքել Հոկտեմբերյան պալատը

20:45, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին կոչ է արել կողմնակիցներին՝ լքել Հոկտեմբերյան պալատը

«Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին՝ լքել Հոկտեմբերյան պակլատն ու վերադառնալ մայդան՝ Անկախության հրապարակ:
     «Մենք կվերցնենք շենքը, երբ ավելի ու ավելի շատ լինենք: Եկեք չխաղանք ուրիշների խաղը»,- ասել է նա: Չնայած նրա այս կոչին՝ ակտիվիստների մի մասն անցել է Գերագույն ռադայի կողմը, մի մասն էլ շարունակել է Հոկտեմբերյան պալատի գրոհը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհել էին Հոկտեմբերյան պալատի շենքը, որտեղ այդ պահին ընթանալիս է եղել մանկական բեմականացում: Նրանք կռվի են բռնվել իրավապահների հետ, երբ վերջիններս փորձել են վնասազերծել նրանց:

Աղբյուրը` life.ru
8514 | 1
Facebook