Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես են Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցնում Հոկտեմբերյան պալատը Կիևում

20:00, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ինչպես են Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցնում Հոկտեմբերյան պալատը Կիևում

Միխաիլ Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը, հայտնում է Life-ը:

Ակտիվիստները կոտրել են մուտքի դուռն ու տապալելով կառույցի ներսում գտնվող ազգային գվարդիայի դիմադրությունը, ներխուժել են շենքի տարածք: Իրավապահները կրակմարիչներ են կիրառել ակտիվիստների դեմ: Ցուցարարները պալատից մի քանի գվարդիականի են դուրս բերել՝ ամբողջությամբ պատված կրակմարիչի սպիտակ փոշով:

Գրոհի ընթացքում նաև 3 ուժեղ պայթյուն է որոտացել: Ցուցարարներից ոմանք վնասվածքներ են ստացել կրակմարիչների փոշուց:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին Կիևի դատարանն ազատ էր արձակել դեկտեմբերի 11-ին:

Ինչպես են Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցնում Հոկտեմբերյան պալատը Կիևում
12873 | 0
Facebook