Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար Դավթաշենի կամրջի վրա. մեքենաներից մեկը հայտնվել է Հրազդան գետում

16:25, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավտովթար Դավթաշենի կամրջի վրա. մեքենաներից մեկը հայտնվել է Հրազդան գետում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արաբկիր զբոսայգում՝ Հրազդանի կիրճում իրար են բախվել «Audi A4» և «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Audi A4» մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Հրազդան գետում:

8808 | 0
Facebook