Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կիթառահար Ժորա Սարգսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

17:30, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Կիթառահար Ժորա Սարգսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիաների նախագահ Ժորա Սարգսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ: Նա «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարում է Յ.Ս. Բախի Պրելյուդն Առաջին դաշնամուրային պարտիտայից:
     Ստեղծագործությունը գրված չէ կիթառի համար, այն հատուկ այս գործիքի համար փոխադրել է հենց Ժորա Սարգսյանը: Հոլովակի ռեժիսորն է Քրիստինա Մալխասյանը,
     Ժորա Սարգսյանն այս տարվա ընթացքում հասցրել է համերգներ ունենալ հանրահայտ փառատոնների շրջանակում, որոնք անցկացվել են տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Լիտվայում և այլուր:
     Կիթառահարը նախատեսում է ծրագրերով, վարպետության դասերով հանդես գալ հանրապետության մարզերում և Արցախում:

Կիթառահար Ժորա Սարգսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
4274 | 0
Facebook