Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Համացանց

«Բա ասում եք` փոխվում եք, բա ասում եք` կոռուպցիայի դեմ եք պայքարում, բա ասում եք` էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի». Անահիտ Բախշյան

15:30, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
«Բա ասում եք` փոխվում եք, բա ասում եք` կոռուպցիայի դեմ եք պայքարում, բա ասում եք` էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի». Անահիտ Բախշյան

Բա ասում եք փոխվում եք, բա ասում եք կոռուպցիայի դեմ եք պայքարում, բա ասում եք էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի, թե՞ այս երևույթի ժամկետն էլ է նոր տարուց հետո:

Ամռանը սուս ու փուս, առանց հրապարակելու պատճառների մասին, ազատեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ.37 տնօրենին: Սա փաստ է այն մասին, թե որքան փակ, ոչ հրապարակային ու ոչ թափանցիկ է աշխատում քաղաքապետարանը: Դեկտեմբերի 20-ին դպրոցի նոր տնօրենի ընտրություն է նշանակված: Ինձ ահազանգել են այն մասին, որ դպրոցում կա կոլեկտիվի կողմից ընդունելի թեկնածու, որը դպրոցի երկարամյա աշխատողներից է, և կա մեկ ուրիշը, որը հանրային ռադիոյի աշխատակից է, բայց ինչ-որ ժամանակ աշխատել է դպրոցում: Տեսնես նա ունի՞ վերջին 10 տարում օրենքով պահանջվող 7 տարվա մանկավարժական ստաժը: Թեև ամբողջ կոլեկտիվի կողմից նամակ են գրել քաղաքապետարան, խնդրելով հաշվի առնել նաև իրենց կարծիքը, բայց քաղաքապետարանից կանչել են խորհրդի նախագահին և ցուցում տվել, որ ընտրեն իրենց թեկնածուին: Չգիտեմ, թե ով է դպրոցի կառավարման նախագահը, բայց նա պետք է ամոթանք տար իրեն ուղղորդողներին ու վստահորեն ասեր, որ ինքն իր լիազորությունների շրջանակը չի կարող գերազանցել ու ընդամենը ընտրության գործընթացը կազմակերպողն է: Դպրոցի կոլեկտիվն էլ կառավարման խորհրդում իր երկու մանկավարժների ու ծնողների հետ համապատասխան աշխատանք պետք է տաներ ու ընտրության ժամանակ խորհրդի մյուս անդամներին համոզեր ընտրել այն թեկնածուին, ում ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը կբարելավեր երեխաների կրթության որակը: Սակայն վստահ եմ, որ կառավարման խորհուրդը չի էլ խորանալու թեկնածուների ներկայացրած զարգացման ծրագրերի բովանդակության վրա, այլ վերևներին հաճոյանալու համար, իրենց ձայնը տալու են նրան, ում հովանավորում է քաղաքապետարանը: Ինչո՞ւ է քաղաքապետարանը հենց այդ մեկին հովանավորում, առավել քան ակնհայտ է, քաղաքապետարանի վերևներում կանգնած մեկն է հրահանգել, ուրեմն նա էլ իր վերևներին հաճոյանալու համար է ուղղորդում այդ խորհրդին: Ու այս ամենը՝ երեխաների կրթության որակի հաշվին: Բա ասում եք փոխվում եք, բա ասում եք կոռուպցիայի դեմ եք պայքարում, բա ասում եք էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի, թե՞ դրա ժամկետն էլ է նոր տարուց հետո: Այդքան չե՛նք ուզում սպասել, ուզում ենք նոր տարուց առաջ, դեկտեմբերի 20-ին Երևանի թ. 37 դպրոցում կառավարման խորհուրդը ընտրի այն թեկնածուին, ում հավաստագիրը օրինական է և ով կներկայացնի կրթությունն այդ դպրոցում կազմակերպելու առավել լավ զարգացման ծրագիր:
     Այս նամակը, համապատասխան հարցումներով կգնա քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

8489 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am