Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Արաբական կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում 10 կին է զոհվել

15:10, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Արաբական կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում 10 կին է զոհվել

Եմենի Մաարիբ նահանգում առնվազն 10 կին է զոհվել` արաբական կոալիցիայի հասցրած ավիահարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է Saba գործակալությունը:

Հայտնի դարձած տվյալների համաձայն, կանանց հարված է հասցվել Խարիբ էլ-Գարամիշում, երբ նրանք վերադառնալիս են եղել հարսանիքից:

Եմենում հակամարտությունն արաբական ուժերի հետ շարունակվում է 2014 թվականից, ավելի ակտիվ փուլի է անցել հակամարտությունը 2015-ի գարնանից սկսած, երբ Սաուդյան Արաբիան անցավ նոր կոալիցիոն կառավարման:

Եմենի զարգացման և իրավունքի կենտրոնի տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից սկսած, երկրում սպանվել է ավելի քան 10 հազար խաղաղ քաղաքացի, այդ թվում 2400 երեխա և 2 հազար կին: Վիրավորների թիվը հասնում է 18500-ի:

5149 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am