Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին կներկայանա հայ հանդիսատեսին

16:05, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին կներկայանա հայ հանդիսատեսին

Դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում իտալացի հանրահայտ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգան բացառիկ համերգով:
     Համերգի ընթացքում կհնչեն սիրված ու հայտնի ստեղծագործություններ, արգենտինական տանգոներ:

Նշենք, որ հայտնի ակորդիոնահարն արդեն 4-րդ անգամ է գալիս Հայաստան: 2016-ին համերգից հետո Պիետրոդարկին մեզ հետ զրույցում խոստովանեց, որ շատ է սիրում հայ հանդիսատեսին, հայ մարդկանց:

«Հաճելի է, երբ մարդիկ հասկանում են այն, ինչ ուզում ենք փոխանցել երաժշտության միջոցով», -ասաց հայտնի ակորդիոնահարը:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին կներկայանա հայ հանդիսատեսին
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին կներկայանա հայ հանդիսատեսին
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին կներկայանա հայ հանդիսատեսին
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին կներկայանա հայ հանդիսատեսին
3354 | 0
Facebook