Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Արթուր Պետրոսյանի ծննդյան օրն է

13:50, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Այսօր Արթուր Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր հայ լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի 46-ամյակն է։ Պետրոսյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Գյումրի (Լենինական) քաղաքում: Մարզական կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ»-ում՝ թիմի կազմում հանդես գալով 1989-ից 1998 թվականներին։ 1998-1999 թվականներին Արթուր Պետրոսյանը շարունակել է ֆուտբոլային կարիերան իսրայելական «Մակքաբի»-ում: 1999-2000 թվականներին Արթուր Պետրոսյանը կրկին վերադարձել է հարազատ «Շիրակ»: 1999-ին հայ կիսապաշտպանը հանդես է եկել նաև Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ»-ի կազմում: 2000 թվականին կարիերան շարունակել է Շվեյցարիայում: 2000-2003 թվականներին Արթուր Պետոսյանը հանդես է եկել Շվեյցարական «Յանգ Բոյզ»-ում, 2003-2006 թվականներին՝ «Ցյուրիխ»-ում: Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 1992 թվականին: 1992-2005 թթ. - Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 70 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ: Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1995, 1999), Հայաստանի կրկնակի սուպերգավաթակիր (1996, 1999), Շվեյցարիայի գավաթակիր (2005), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006): Արթուր Պետրոսյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թվականներին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին

Արթուր Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխ»-ի մինչև 14, 15, 16, 18 տարեկանների թիմերը: 2011 թվականին «Ցյուրիխ»-ի մինչև 18 տարեկանների թիմի հետ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: 2016-ին ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր: 2016-ի հոկտեմբերի 19-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։

3870 | 1
Facebook