Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա միակ լուծումն է, որպեսզի հայֆիլմն ու հայկական կինոն վերաիմստավորվեն». Հայկական կինոյի թանգարանի մեկնարկը տրված է

12:30, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
«Սա միակ լուծումն է, որպեսզի հայֆիլմն ու հայկական կինոն վերաիմստավորվեն». Հայկական կինոյի թանգարանի մեկնարկը տրված է

«Կինոյի տան մեծ դահլիճին հարակից տարածքում կգործի հայկական կինոյի եռահարկ թանգարանը, որի նպատակն է ոչ միայն ի մի բերել հայ կինոյին ու նրա գործիչներին առնչվող մասուքները, այլև կդառնա ժամանցային, տուրիստական, գիտական, կրթական, ինովացիոն հետաքրքիր ու գրավիչ մի վայր որտեղ ստեղծված կլինեն պայմաններ անգամ ստեղծագործելու և հավաքույթներ կազմակերպելու համար»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Հայկ Բաբայանն, ով Կինոմիության նախագահ Հարություն Խաչատրյանի և նախարար Արմեն Ամիրյանի հետ տվեցին Հայկական կինոյի թանգարանի մեկնարկը:
     «Ուրախ եմ և պատասխանատու, որ հարգարժան Հարություն Խաչատրյանն ինձ վստահեց կինոթանգարանի ստեղծման համակարգող հանձնաժողովի ղեկավար։Ե իմ ամբողջ էներգետիկան, գիտելիքները ու երևակայությունը ներդնելու եմ այս գործի մեջ: Այնտեղ ցանկանում ենք որ լինի ոչ միայն հին ավանդական թանգարանի պես ցուցանմուշներով լուռ թանգարան, այլ լինի գրադարան, կինոարխիվ, ասուլիսների վայր, կինոսրճարան, ֆիլմերի դիտումների դահլիճ և այլն։ Սինեմատեկը կդառնա խոշոր մշակութային կենտրոն և ամենասիրելի վայրերից մեկը թեʹ Երևանցիների համար, թեʹ զբոսաշրջիկների։ Կարծում եմ դա կդառնա մեր թանգարանային մշակույթի լավագույն օրինակներից մեկը։ Ես միշտ ասել եմ ու կասեմ. սա միակ լուծումներից մեկն է որպեսզի հայֆիլմն ու հայկական կինոն վերաիմստավորվեն, անցյալը գնահատվի, ուսումնասիրվի, երիտասարդները այդ կինոմթոնոլորտի մեջ ոգևորվեն ու էլ ավելի լավ արժեքներ ստեղծեն: Վերջապես իրականանում է այն, ինչի համար ես ևս պայքարում էի․ և այսօր այդ գործի մեջ ես փորձում եմ ինձ դրսևորել։ Կարևորն այն է, որ այս գործի մեջ ներգրաված են մարդիկ ու կինոգործիչներ, ովքեր իսկապես սիրում են կինոն և հատկապես հայ կինոն»,- նշում է ռեժիսորը: «Սիրենք հայկական կինոն... այդ 3 բառով ինձ համար ամեն ինչ ասված է»,- ամփոփեց Հայկ Բաբայանը:

4181 | 0
Facebook