Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մարզերում ապրող 300 երեխա ժողարվեստի տարբեր խմբակներ անվճար հաճախելու հնարավորություն ունի». Արսեն Գրիգորյան

10:45, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
«Մարզերում ապրող 300 երեխա ժողարվեստի տարբեր խմբակներ անվճար հաճախելու հնարավորություն ունի». Արսեն Գրիգորյան

2017-ի օգոստոսին Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան համայնքում ազդարարվեց մշակույթի նախարարության նախաձեռնած «ԱրԱր»ծրագրի մեկնարկը: Ծրագրի բուն առաքելությունը ժողարվեստների «վերակենդանացմամբ» երկրի սահմանն անառիկ դարձնելն է: «Դուրս գալ մշակութային անցուդարձով հագեցած Երևանից և մեր ուշադրությունը սևեռել հատկապես սահմանամերձ մարզերում ապրող մեր հայրենակիցներին: Ծրագիրը ենթադրում է՝ մշակույթի պահպանում, զարգացում ու տարածում տեղի ուժերով», - «ԱրԱր»-ի նպատակն այսպես է ձևակերպում ծրագրի պատասխանատու, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը:
     «Մարզերում մշակութային կյանքի ակտիվացման խնդիրն այսօր չափազանց կարևոր է: Ընդ որում, մարզերի մեր հայրենակիցները պետք է լինեն ոչ միայն այդ մշակույթի ունկնդիրը, այլև կրողը: Մենք մեր տեսակը արմատին վերադարձնելու խնդիր ենք փորձում լուծել նաև, և ամենակարևորը՝ այդ խնդիրը փորձում ենք լուծել հենց տեղի ուժերով»,- ասում է ծրագրի պատասխանատուն:
     «ԱրԱր»-ն արդեն 300 շահառու ունի: Դա նշանակում է, որ մարզերում ապրող 300 երեխա ժողարվեստի տարբեր խմբակներ /ազգային երգ ու պար, ժանյակագործություն, խաչքարագործություն, նկարչություն և այլն/ անվճար հաճախելու հնարավորություն ունի: «Ժողարվեստի ամենատարբեր ճյուղերը ներկայացնող մեկ տասնյակից ավելի մասնագետ ունենք այս պահին, որոնք պետական ֆինանսավորմամբ, գործունեություն են իրականացնում տարբեր համայնքներում: Մեկ մասնագետը երբեմն մոտակա մի քանի համայնքում է աշխատում»,- ասում է «ԱրԱր» ծրագրի համակարգող Գայանե Ասլանյանը:
     Տեղական մասնագետների ներուժն օգտագործելով նախարարությունը մարզերից և ընդհանարապես երկրից երիտասարդ մասնագետների արտահոսքը կանխելու խնդիր է փորձում լուծել: Միաժամանակ, ծրագիրը նպաստում է համայնքներում մշակութային ենթակառուցվածքների «վերակենդանացմանը»: Արսեն Գրիգորյանն ասում է, որ մարզերում տեղական իշխանության մարմինները մեծ ոգևորությամբ են ընդունում ծրագիրը, փորձում են օգտակար լինել՝ ինչով կարող են: «ԱրԱր» -ի հիմքում մեկ կարևոր նախապայման էլ կա՝ «Փոքր միջոցներով, մեծ արդյունք»: «Սա անձամբ նախարար Ամիրյանի սկզբունքն է»,- ասում է Գրիգորյանը:

«Մարզերում ապրող 300 երեխա ժողարվեստի տարբեր խմբակներ անվճար հաճախելու հնարավորություն ունի». Արսեն Գրիգորյան
«Մարզերում ապրող 300 երեխա ժողարվեստի տարբեր խմբակներ անվճար հաճախելու հնարավորություն ունի». Արսեն Գրիգորյան

     «Մեզանում ընդունված է, երբ որևէ մեկը վատ է պահում իր մեքենան, ասում են՝ հո պետական չի: Ես կարծում եմ, որ պետք է հակառակը լինի, և բոլորս պետք է շատ սրտացավ լինենք պետական միջոցների հանդեպ, որովհետև դրանք մեր երեխաների, ծնողների, ի վերջո՝ բոլորիս միջոցներն են: Պետք է ազնիվ լինել: Ազնիվ, շիտակ, խղճով, մասնագիտական պարտքի զգացումով աշխատելու դեպքում, իսկապես հնարավոր է կյանքի կոչել՝ «Փոքր միջոցներով, մեծ արդյունք» կարգախոսը»,-վստահ է Գրիգորյանը:
«Մարզերում ապրող 300 երեխա ժողարվեստի տարբեր խմբակներ անվճար հաճախելու հնարավորություն ունի». Արսեն Գրիգորյան
«Մարզերում ապրող 300 երեխա ժողարվեստի տարբեր խմբակներ անվճար հաճախելու հնարավորություն ունի». Արսեն Գրիգորյան

1847 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am