Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ալաշկերտ»-ը կհամագործակցի բրազիլական «Բոտաֆոգո»-ի հետ

01:15, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
«Ալաշկերտ»-ը կհամագործակցի բրազիլական «Բոտաֆոգո»-ի հետ

Դեկտեմբերի 14-ին Ռիո Դե Ժանեյրոյում «Ալաշկերտ»-ի և բրազիլական հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի ղեկավարության միջև հանդիպում է տեղի ունեցել: «Ալաշկերտ»-ի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը և սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը նախ ծանոթացել են բրազիլական ակումբի ենթակառուցվածքներին, ապա հանդիպել «Բոտաֆոգո»-ի նախագահ Նելսոն Մուֆարեյի և փոխնախագահ Գուստավո Ջուրդիկոյի հետ: Հանդիպման ընթացքում երկու ակումբների ղեկավարները մանրամասն քննարկել են համագործակցության կետերը և համաձայնության եկան համատեղ ծրագրերի շուրջ:

Վաղը` դեկտեմբերի 17-ին, նախատեսված է հանդիպում մեկ այլ բրազիլական հանրահայտ ակումբի` «Ֆլումինենսե»-ի ղեկավարության հետ, որի ընթացքում կքննարկվի «Ալաշկերտ»-ի և «Ֆլումինենսե»-ի միջև հնարավոր համագործակցությունը:

4138 | 0
Facebook