Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նորք Մարաշում գտնվող բենզալցակայանի աշխատակցի վրա կրակողը Նորքի թաղապետի 28-ամյա ազգականն է

16:35, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Նորք Մարաշում գտնվող բենզալցակայանի աշխատակցի վրա կրակողը Նորքի թաղապետի 28-ամյա ազգականն է

Ինչպես հայտնել էինք, երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի վրա գործող բենզալցակայանում հաճախորդներից մեկը կրակել է 20-ամյա աշխատակցի ոտնաթաթին:

Shamshya.com-ի տեղեկություններով կասկածյալը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հորեղբոր տղան է, իսկ նշված բենզալցակայանը պատկանում է Գոռ Ալոյանին, ով աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում։

7427 | 0
Facebook