Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որպեսզի պարզեն, թե ինչու են մարդիկ երկար ժամանակ ծախսում իրենց զույգին որոնելու համար:
Պարզվել է, որ այդ գործընթացի վրա ազդում են ոչ թե էվոլյուցիոն բնութագրերը, այլ բնավորության գծերը:
Նիկոսիայի համալսարանի մի խումբ գիտանակններ մի շարք հետազոտություններ են անցկացրել այդ հարցը բացատրելու համար: Նրանց գիտական աշխատանքները ներկայացվել են Personality and Individual Differences պարբերականում: Հետազոտողները պարզել են, որ Երկրի վրա ամեն երկրորդ մարդ որոշակի բարդություններ ունի զույգին որոնելու հարցում: Սակայն, մեծամասամբ, տվյալ խնդիրներն առաջանում են մարդու «ներքին» խնդիրներից:
Գիտնականները նաև հարցումներ են անցկացրել երկու սեռերի շրջանում: Պարզվել է, որ թե՛ աղջիկները, թե՛ տղաները նույնաչափ խնդիրներ են ունեցել զույգի որոնման և փոխհարաբերությունների հաստատման հարցում:
Հետազոտողները նաև կարծում են, որ քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ փոխվում են սեռերի միջև շփման շրջանակներն ու ոչ բոլոր մարդիկ կարող են ընդունել այդ փոփոխությունները: