Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչպես խնամել մազերը ձիթապտղի յուղի օգնությամբ

00:05, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ինչպես խնամել մազերը ձիթապտղի յուղի օգնությամբ

Ձիթապտղի յուղը օգտակար է ոչ միայն աղեստամոքսային հիվանդությունների դեպքում, այլ նաև վնասված մազերի:

Ձիթապտուղը յուրահատուկ բույս է, որի պտուղները պարունակում են մեծ թվով ճարպաթթուներ, վիտամիններ և ֆոսֆոլիպիդներ: Այն հիանալի միջոց է ոչ միայն մազերի, այլև դեմքի մաշկի և եղունգների համար։ Վարսերի դեպքում այն կարող է դրական ազդեցություն ունենալ թեփի դեմ պայքարում: Բարելավում է մազերի որակը, գույնը, փայլը, վերականգնում վնասված ծայրերը և այլն։

Օգտագործելուց առաջ հարկավոր է մի փոքր տաքացնել ձիթապտղի յուղը՝ ինչը կնպաստի առավել խորը ներթափանցմանը:

1. Պատրաստի դիմակը պետք է քսել չոր մազերին՝ սկսելով արմատների հատվածից: Յուղի հավասարաչափ բաշխման համար օգտագործեք սանր: Այնուհետև մազերը փաթաթել սրբիչով՝ նախօրոք հագնելով պոլիէթիլենե գլխարկ:

2. Յուղը մազերին թողնել 10-30 րոպե: Լվանալ սովորական շամպունով՝ միչև լրիվ մաքրվելը:

| | |
12471 | 0