Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Ինչպե՞ս են երկրի առաջին դեմքերը ծանոթանում լրատվությանը. «Հրապարակ»

10:35, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ինչպե՞ս են երկրի առաջին դեմքերը ծանոթանում լրատվությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, օրինակ, անձամբ ամեն առավոտ նայում-կարդում է թերթերը, կայքերը, ժամանակին անգամ սոցցանցեր էր մտնում, հիմա այփադը ձեռքն է առնում միայն կարևոր թեմաների շիկացման օրերին: Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը մեզ ասաց. «Շատ դեպքերում ինքն է մեր ուշադրությունը հրավիրում այս կամ այն հրապարակման վրա, հանձնարարություն տալիս, իսկ մենք օրվա մեջ, անշուշտ, անհրաժեշտ և կարևոր բոլոր նյութերի, թեմաների մասին կամ զեկուցում, կամ անհրաժեշտ թղթապանակ ենք ներկայացնում իրեն»: Ասում են՝ վարչապետ Կարեն Կարա­պետյանն առանձնապես «հավես չունի» լրատվամիջոցների հետ առնչվելու, իսկ նրա նախորդը՝ Հովիկ Արգամիչը, հա­կառակը՝ սիրում էր,- մեր դիտարկմանն ի պատասխան կառավարության մամուլի ծառայության ղեկավար Արամ Արարատ­յանն ասաց. «Կոռեկտ չէ որևէ մեկի հետ համեմատություն անցկացնելը, իրակա­նում Կարեն Կարապետյանը բավականին ակտիվ շփվում է մամուլի հետ, վերջին ասուլիսին էլ ասաց՝ կարոտել է նրանց»: Վարչապետը ծանր է տանում քննադա­տությունը: «Կոնստրուկտիվ է տանում, կառուցողական, հիմնավորված քննա­դատության համար ինքը միշտ բաց է»: Ինչ վերաբերում է մամուլ «կարդալուն», ապա Արարատյանն ասաց. «Պատրաստ­ում ենք ամենօրյա տեղեկանք՝ կազմված նյութերից, որոնք վերաբերում են կառա­վարությանն ու վարչապետին, ներկայաց­նում ենք նաև այն վերլուծություններն ու թեմաները, որոնց արժե, որ վարչապետը ծանոթանա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ նյութի այսօրվա համարում:

3883 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am