Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկները. ցանկում է նաև Անդրե Աղասին

01:15, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Հայտնի են պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկները. ցանկում է նաև Անդրե Աղասին

Հեղինակավոր «Forbes» պարբերականը հրապարակել է պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը։ Այն գլխավորում է ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն, ով կարիերայի ընթացքում վաստակել է 1,85 մլրդ դոլար։ Ցանկը եզրափակում է հայազգի թենիսիստ Անդրե Աղասին՝ 470 մլն դոլար եկամտով։

Ներկայացնում ենք ամբողջական ցանկը`

  1. Մայքլ Ջորդան (բասկետբոլ)՝ 1,85 մլրդ դոլար
  2. Թայգեր Վուդս (գոլֆ)՝ 1,7 մլրդ դոլար
  3. Արնոլդ Փալմեր (գոլֆ)՝ 1,4 մլրդ դոլար
  4. Ջեք Նիքլաուս (գոլֆ)՝ 1,2 մլրդ դոլար
  5. Միխայիլ Շումախեր (Ֆորմուլա 1)՝ 1 մլրդ դոլար
  6. Ֆիլ Միքելսոն (գոլֆ)՝ 815 մլն դոլար
  7. Քոբի Բրայանթ (բասկետբոլ)՝ 800 մլն դոլար
  8. Դևիդ Բեքհեմ (ֆուտբոլ)՝ 800 մլն դոլար
  9. Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսեր (բռնցքամարտ)՝ 785 մլն դոլար
  10. Շաքիլ Օ՛ Նիլ (բասկետբոլ)՝ 735 մլն դոլար
  11. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)՝ 730 մլն դոլար
  12. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)՝ 725 մլն դոլար
  13. Գրեգ Նորման (գոլֆ)՝ 705 մլն դոլար
  14. Մայք Թայսոն (բռնցքամարտ)՝ 700 մլն դոլար
  15. Ռոջեր Ֆեդերեր (թենիս)՝ 675 մլն դոլար
  16. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ)՝ 600 մլն դոլար
  17. Ալեքս Ռոդրիգես (բեյսբոլ)՝ 575 մլն դոլար
  18. Ջեֆ Գորդոն (ավտոարշավորդ)՝ 525 մլն դոլար
  19. Օսկար Դե Լա Հոյա (բռնցքամարտ)՝ 520 մլն դոլար
  20. Մենի Պակյաո (բռնցքամարտ)՝ 510 մլն դոլար
  21. Դերեք Ջիթեր (բեյսբոլ)՝ 490 մլն դոլար
  22. Փեյթոն Մենինգ (ամերիկյան ֆուտբոլ)՝ 480 մլն դոլար
  23. Քևին Գարնեթ (բասկետբոլ)՝ 480 մլն դոլար
  24. Էվանդեր Հոլիֆիլդ (բռնցքամարտ)՝ 475 մլն դոլար
  25. Անդրե Աղասի (թենիս)՝ 470 մլն դոլար
7664 | 0
Facebook