Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որքանով է կրճատվել կուսական անտառների տարածքը 1990-ականներից ի վեր

19:05, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Որքանով է կրճատվել կուսական անտառների տարածքը 1990-ականներից ի վեր

Քվինսլենդի համալսարանի գիտնականները Wildlife Conservation Society կազմակերպության հետ համատեղ կազմել են վերջին տասնամյակում մոլորակի կուսական անտառների կրճատման քարտեզը: Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:

Տվյալները ցույց են տալիս, որ անտառապատ տարածքները զգալիորեն կրճատել են, ինչի վրա պետք է սևեռել հանրության ուշադրությունը:

Կուսական անտառների տարածքը 1990-ականներից ի վեր կրճատվել է 10%-ով, այնինչ նման անտառները ծառայում են որպես արգելապատնեշ՝ ընդդեմ կլիմայի աղետալի փոփոխությունների: Ամենախոշոր կուսական անտառները պահպանվել են Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայի արկտիկական շրջաններում, Եվրասիայում, նաև՝ Տիբեթյան լեռնաշխարհում:

Գիտնականների ներկայացրած քարտեզում կանաչ գույնով նշված են պահպանված կուսական անտառներով տարածքներն, իսկ դեղինով՝ նրանք, որոնք կոցրել են այդ անտառները 1993-ից հետո:

Որքանով է կրճատվել կուսական անտառների տարածքը 1990-ականներից ի վեր
Որքանով է կրճատվել կուսական անտառների տարածքը 1990-ականներից ի վեր
Որքանով է կրճատվել կուսական անտառների տարածքը 1990-ականներից ի վեր
Որքանով է կրճատվել կուսական անտառների տարածքը 1990-ականներից ի վեր
16740 | 0
Facebook