Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե «Ծառուկյան» դաշինքն էլ նախագահի իր թեկնածուին առաջադրի, կպաշտպանե՞ք». լրագրողը՝ Փաշինյանին

17:50, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Եթե «Ծառուկյան» դաշինքն էլ նախագահի իր թեկնածուին առաջադրի, կպաշտպանե՞ք». լրագրողը՝ Փաշինյանին

«Ժամանակին քննադատում էիք «Ծառուկյան» դաշինքին, ասում, որ իշխանությունների հետ համագործակցող ուժ է, իրական ընդդիմություն չէ, ինչպե՞ս է ստացվում, որ հիմա դիմում եք իրենց»,- «Ազատության» եթերում հնչեցված այս հարցին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց. ««Ելք»-ի կանոնադրության մեջ գրված է, որ խմբակցության ղեկավարը պետք է նախագծերի, որոշումների շուրջ բանակցի մյուս խմբակցությունների անդամների հետ՝ աջակցություն ստանալու համար: Եթե թեկնածու ենք առաջադրել, պետք է մեզնից կախվածն անենք, որպեսզի նա ստանա բավարար թվով ձայներ»: Հարցին՝ իսկ եթե «Ծառուկյան» խմբակցությունն էլ իր թեկնածուին առաջադրի, կպաշտպանե՞ք, նշեց. «Էս պահին էդպիսի իրավիճակ չունենք: Մենք հիմա գործնական քննարկում ենք Արտակ Զեյնալյանի հարցը: Եթե իրենք առաջ կքաշեն այլ թեմա, կքննարկենք այդ թեման»:

Հիշեցնենք՝ «Ելք»-ը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Արտակ Զեյնալյանին ու նշել, որ բանակցություններ կսկսեն «Ծառուկյան» դաշինքի հետ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար:

4735 | 2
Facebook