Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Հրատապ լուրեր

Միջազգային

««Հայկական Մոուրինյոն» հայտարարեց, որ ինքն է լավագույնը և սխալ ընտրություն է կատարվել». Ռուբեն Հայրապետյան

17:35, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
««Հայկական Մոուրինյոն» հայտարարեց, որ ինքն է լավագույնը և սխալ ընտրություն է կատարվել». Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է այս տարի «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգի քվեարկությանը ՀՖՖ գործկոմի անդամների չմասնակցելու, ինչպես նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգ չսահմանելու մասին։

«Անընդհատ ինչ-որ շահարկումներ և խոսակցություններ են լինում, որ տարվա լավագույն մարզիկ, մարզիչ քվեարկություններն անարդար է լինում, այդ պատճառով որոշել ենք ֆեդերացիային հանել քվեարկությունից և լավագույնին կընտրեն լրագրողներն ու ակումբները։ Այս կերպ կփորձենք ֆեդերացիային ավելի շատ հեռու պահել նման թեմաներից: Տարվա լավագույն մարզիչ կոչումը երբեք էլ չի եղել։ Ես գտնում եմ, որ մենք ժամանակին ճիշտ չենք արել, որ մտցրել ենք այդ անվանակարգը: Հիմա որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, թե ով պետք է քվեարկի, ով` ոչ, ով է լավը, ով՝ ոչ արդար է, թե՝ ոչ, հանել ենք այդ անվանակարգը։ Եթե հիշում եք, մենք ունեինք «Հայկական Մոուրինյո»: Նա անցած տարի հայտարարեց, որ ինքն է լավագույնը, բայց սխալ ընտրություն է կատարվել: Նման բաներից խուսափելու համար, ավելի լավ է չանցկացնենք քվեարկությունը: Հետագայում եթե անհրաժեշտություն լինի, կքննարկենք հանրության հետ և նորից կմտցնենք»,- նշել է Հայրապետյանը:

7519 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր