Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Շնորհավորում եմ Ալիևին, որ այսօր հայաստանյան բանտերում են գտնվում իր գեներալների ահուսարսափ հայ ազատամարտիկները». Ներսես Պողոսյան

17:25, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Շնորհավորում եմ Ալիևին, որ այսօր հայաստանյան բանտերում են գտնվում իր գեներալների ահուսարսափ հայ ազատամարտիկները». Ներսես Պողոսյան

«Զենքեր եղել են, ես դրանք պահել եմ ինձ պատկանող առանձնատան տարածքում, որտեղից հետո հանել եմ դրանք: Ինքնաձիգներից երկուսն ու փամփուշտներն ինձ փոխանցել է Հովհաննես Պետրոսյանը... բայց որ ասում են՝ «զինված խումբ», դա հեքիաթ է` ո´չ լսել եմ նման բան, ո´չ էլ դրա անդամ եմ եղել»,- այսօր «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստում հայտարարեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանը:

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանն էլ նախքան ցուցմունք տալը ելույթ ունեցավ. «Նախ՝ շնորհավորում եմ Հայաստանի պատմական հողերը զավթած Ադրբեջանի նախագահ Ալիևին այն փաստի առթիվ, որ այսօր հայաստանյան բանտերում են գտնվում իր և իր գեներալների ահուսարսափ հայ ազատամարտիները, որոնք ժամանակին պատրաստ են եղել իրենց կյանքը զոհել հանուն էն քննիչների ու դատախազների, որոնք այն ժամանակ փոքր են եղել և էսօր իրենց թեթև ձեռքով էդ մարդկանց վրա գործեր են հարուցում ու լցնում բանտերը։ Անկապ հեքիաթներ գրեցին ու փակեցին»,– հայտարարեց Ներսես Պողոսյանը:

«Ինձ կալանավորեցին նրա համար, որ ես միշտ մասնակցել եմ հավաքներին, եղել եմ ժողովրդիս կողքին 2001 թվականից սկսած ու մասնակցել եմ այն հավաքներին, որոնք կազմակերպել են ազատամարտիկները, դրանից ելնելով՝ սարքեցին գլխիս էս հեքիաթը»,- շարունակեց Ներսես Պողոսյանը` նշելով, որ հեռուստաշտարակը գրավելու մասին Հովհաննես Պետրոսյանից ոչ մի խոսք չի լսել։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ներսես Պողոսյանը 2016թ. Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կազմում ապօրինի զենքի շրջանառությամբ նախապատրաստել է Երևանի հեռուստաաշտարակի և պետական այլ կառույցներ զավթելու գործողություններ։

Հիշեցնենք` «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գևորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձևավորելու, զորամաս և Երևանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի համար:

Նշենք, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստին հարցաքննվել են մեղադրյալները:

17358 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am