Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Խնդիրը Հենրիխի մարզավիճակի մեջ չէ. պատճառն այլ է». Ռուբեն Հայրապետյան

16:40, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Խնդիրը Հենրիխի մարզավիճակի մեջ չէ. պատճառն այլ է». Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ խաղաժամանակ չստանալու խնդրին։

«Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ, աշխատասեր, հայկական ֆուտբոլին և առհասարակ ֆուտբոլին նվիրված անձնավորություն է: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով չի կարող երկար գտնվել այս վիճակում: Բոլորդ էլ հասկանում եք, որ այստեղ խնդիրը Հենրիխի ֆիզիկական վիճակի ու մարզավիճակի մեջ չէ. պատճառն այլ է: Մոտ ժամանակներս հայտարարություն կանեմ` որոշ բաներ ուսումնասիրելուց և ճշտելուց հետո: Վստահ եղեք, Մխիթարյանն անպայման կխաղա և կուրախացնի բոլորիս»,- նշել է Հայրապետյանը։

Հարցին, հնարավոր է Հենրիխի խնդիրների պատճառն այն է, որ նա տարվա լավագույն մարզչի եռյակում չի ընդգրկել իր մարզչին, Հայրապետյանը պատասխանել է. «Հենրիխն ազատ մարդ է և ինքն է որոշում՝ ում ընդգրկի, ում ոչ։ Դա կապ չունի ֆեդերացիայի կամ որևէ մեկի հետ»։

10231 | 7
Facebook