Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Այսօր Թեյի միջազգային օրն է. ինչպիսի օգտակար հատկանիշներ ունի այն

18:05, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Այսօր Թեյի միջազգային օրն է. ինչպիսի օգտակար հատկանիշներ ունի այն

Դեկտեբերի 15-ը Թեյի միջազգային օրն է, որը նշվում է Կրթական և հասարակական միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ:

«Թեյի միջազգային օր» նշելու նպատակը հասարակության և քաղաքական գործիչների ուշադրության հրավիրումն էր թեյի առևտրի խնդիրներին, թեյի արտադրությամբ զբաղվող աշխատողների դիրքին, դժվարություններին, որոնք ծագում են մանր արտադրողների և մեծ ընկերությունների պայքարում, ինչպես նաև այս ըմպելիքի տարածումն աշխարհում:

«Թեյի միջազգային օրը» լայնորեն նշվում է Հնդկաստանում, Շրի Լանկայում, սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բանգլադեշը, Նեպալն, Ինդոնեզիան, Մալայզիան, Ուգանդան և Տանզանիան, լինելով թեյի միջազգային արդյունաբերողներ, անմասն չեն մնում այդ տոնից:

«Թեյի միջազգային օրը» սկսել են նշել նաև Ռուսաստանում, որտեղ թեյը հանդիսանում է ամենապահանջված ըմպելիքներից մեկը:

Դե իսկ թեյի բուժիչ հատկությունների մասին գիտեն շատերը:

Չինացիներն ապացուցել են, որ թեյի մեջ առկա հակաօքսիդանտները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման պրոցեսներն, ամրացնում են իմունային համակարգը և կանխում ինֆեկցիաները:

Թեյը մեծ հակադեպրեսանտ է, թեթևացնում է սթրեսը, ինչպես նաև հանգստացնում նյարդային համակարգը: Թեյն ունի հակամիկրոբային, հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ:

Եվʹ սև, ևʹ կանաչ թեյն ունեն օրգանիզմը մաքրող հատկություն և ազատում են շլակներից: Կանաչ թեյն օգնում է վերականգնել հիշողությունը, բարձրացնում դիմադրողականությունը:

Սև թեյն առանձնանում է փոքր ինչ դառը համով: Թեյերի մեջ այն ունի կոֆեինի ամենամեծ պարունակությունը` 40 միլիգրամ կոֆեին մեկ բաժակ թեյի մեջ: Այն մարդիկ, ովքեր օրական խմում են երեք և ավելի բաժակ սև թեյ, 21 տոկոսով կրճատում են կաթվածի առաջացման հավանականությունը:

Պետք է հիշել, որ թեյի չարաշահումը կարող է օրգանիզմի համար կախվածություն ստեղծել: Այն մարդիկ, ովքեր սովորության համաձայն` օրական խմում են 4-5 բաժակ թեյ, դրա բացակայության դեպքում զգում են թուլություն և էներգիայի պակաս:

| | |
11427 | 0