Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահապարտ ահաբեկիչը ծրագրել էր պայթյուն իրականացնել Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ

15:40, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Մահապարտ ահաբեկիչը ծրագրել էր պայթյուն իրականացնել Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ

Ստամբուլի Բախչելիէվլեր շրջանում հատուկ գործողությունների ժամանակ մահապարտ ահաբեկիչ է ձերբակալվել, ով ծրագրում էր պայթյուն իրականացնել դեկտեմբերի 13-ին անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հայտնաբերվել է 60 կգ պայթուցիկով լի մեքենա, բացի մահապարտ ահաբեկչից` ևս 9 մարդ է ձերբակալվել:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով գագաթնաժողովին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու 16 երկրների առաջնորդներ և 48 երկրների ներկայացուցիչներ:

5751 | 0
Facebook