Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց

15:15, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց

Ամիսներ առաջ Երևանի Հ. Թումանյանի թանգարանի աստիճանավանդակներին բացվեց «Խավարում» խորագրով մի յուրօրինակ ցուցադրություն, որը նվիրված էր բոլշևիկյան բռնատիրության զոհերին։ Ցուցադրությունը, որը պետք է տևեր մինչև ուշ աշուն, Մշակույթի նախարարության հրահանգով 22 օր անց փակվեց, ինչն էլ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց: Օրերս ցուցահանդեսը վերաբացվեց Սարգիս Մուրադյան պատկերասրահում:

Ցուցադրությունում առկա նյութն ամբողջությամբ վերցված է բաց աղբյուրներից: Այստեղ հրապարակված են, թե ինչքան մարդ է ստալինյան շրջանում գնդակահարվել կամ բռնադատվել Հայաստանից. «45 174 մարդ` բռնաճնշումների ենթարկվածների իրական թիվն ավելի մեծ է, այս տվյալները ստացված են ՀԱԱ-ում պահվող փաստաթղթերի և գործերի դեռ չավարտված ուսումնասիրության արդյունքում»,- գրված է փաստաթղթերից մեկում:

«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց

«Կարծում եմ՝ պետք է մեր դպրոցներում ծրագիր մշակվի և բարձր դասարաններին բերվի այստեղ, ծանոթացնեն պատմության այս հատվածի հետ, որովհետև մենք ժառանգել ենք սովետական միության ուսումնական մոթոդները: Ու չնայած հիմա այլ կերպ է դա անվանվում, բայց, այնուամենայնիվ, մեր դասախոսներն ու ուսուցիչները համալսարաններում սովորել են մարքսիզմ, անցել են խորհրդային միության գիտական մեթոդի միջով»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն, ով ներկա էր ցուցահանդեսին:

«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց

«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Գարեգին Նժդեհի բառերը, Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին, և այս պատմական փաստաթղթերին ծանոթ լինի: Ցավոք, ակամա ներկայացվում է միայն այն, ինչ եղել է միշտ, այսինքն` իրականությանը չի համապատասխանում»,- նշեց մեր զրուցակիցը:

Ալեն Սիմոնյանի համոզմամբ` նման տեսակի մարդիկ միշտ լինելու են, խնդիրը մտածելակերպի մեջ է: «Հաճախ այս թեմայի շուրջ քննարկումներ են լինում և մեր պաշտոնյաներից շատերը զարմանալի կարծիք են հայտնում, ասելով` «եկեʹք թողնենք դա պատմաբաններին»: Դա ինձ հիշեցնում է Թուրքիայի նախագահի հայտարարությունը, երբ մենք պահանջում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունն, իսկ նա ասում է` «եկեʹք դա թողնենք պատմաբաններին»: Ալեն Սիմոնյանի պնդմամբ` մեզ պետք չեն պատմաբաններ` իմանալու համար Ցեղասպանություն եղել է, թե ոչ, և թե ովքեր են եղել Միկոյանը, Կասյանը և մնացածը:

Ալեն Սիմոնյանը կոչով դիմեց Կրթության նախարարությանը. «Ես շատ կցանկանամ, որ այց կազմակերպվի և երեխաները գան ու որպես պարտադիր կրթական ծրագիր՝ ծանոթանան: Սա մեր պատմության մի մասնիկն է, և նրանք պարտավոր են այս ինֆորմացիան չթաքցնել»,- ամփոփեց նա:

«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց
«Մեր սերունդը պետք է շատ լավ իմանա Միկոյանի ու մյուս ոճրագործների մասին՝ ծանոթանալով այս պատմական փաստաթղթերին». արգելված ցուցահանդեսն ի վերջո բացվեց

Հեղ.` Անի Մնացականյան

8743 | 4
Facebook