Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է ՌԴ նախագահական ընտրությունների անցկացման օրը

14:20, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Հայտնի է ՌԴ նախագահական ընտրությունների անցկացման օրը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նիստի ժամանակ նախագահական ընտրությունները 2018թ. մարտի 18-ին անցկացնելու մասին որոշում է կայացվել, հաղորդում է «РИА Новости»-ն:

Որոշումն ընդունվել է միաձայն:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կառաջադրվի 2018թ. կայանալիք նախագահական ընտրություններում:

Բացի այդ, առաջադրվելու ծրագրերին մասին ավելի վաղ հայտնել էին հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովն ու Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը:

6251 | 2
Facebook