Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Լևոն Ալթունյանի «ոչ ադեկվատ» արտահայտությունները վարչապետին փակուղու առաջ են կանգնեցրել

14:00, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Լևոն Ալթունյանի «ոչ ադեկվատ» արտահայտությունները վարչապետին փակուղու առաջ են կանգնեցրել

2018-ին կառավարության կազմում սպասվող փոփոխությունների արդյունքում առնվազն երեք նախարար հրաժեշտ կտա իր պաշտոնին: Արդեն հայտնել էինք, որ նրանցից մեկը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, որին կփոխարինի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Ասում են՝ նախարարի աթոռը կլքի նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ով իր սկանդալային արտահայտություններով ու աշխատաոճով պարբերաբար հայտնվում է քննադատության կենտրոնում: Նշենք, որ Ալթունյանին նշանակելիս՝ Կարապետյանը համոզմունք էր հայտնել, թե նա այն մարդն է, ով կարող է մեծ փոփոխություններ իրականացնել: Ալթունյանի հասցեին առաջին քննադատությունը հնչեց այն ժամանակ, երբ նա հայտարարեց՝ «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում...»: Նույնիսկ վարչապետն անակնկալի եկավ, երբ իմացավ ընկերոջ պատասխանի մասին. «Եթե Ալթունյանը նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել»: Նախարարի հասցեին հաջորդ քննադատությունը՝ «Հայաստանում չափահաս տղամարդկանց ավելի քան 55%-ն ամենօրյա ծխողներ են, և սա անհաջողակ լինելու փաստ է» հայտարարությունից հետո էր: Իսկ ամենասկանդալայինն՝ օրեր առաջ, երբ իր շփոթմունքով նախարարը «դեռահաս աղջիկների 1/4-ին անբարոյական համարեց»:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18165 | 2
Facebook