Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ելք»-ն առաջարկում է մանկապարտեզում երեխա ունեցող ծնողները մեկ ժամ պակաս աշխատեն

14:15, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Ելք»-ն առաջարկում է մանկապարտեզում երեխա ունեցող ծնողները մեկ ժամ պակաս աշխատեն

«Ես և Լենա Նազարյանը (Աժ պատգամավոր) հանդես ենք եկել՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որը նախատեսում է, որ մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողներից մեկի աշխատանքն ավարտվելու է ոչ ուշ, քան 17:00-ն: Սա կօգնի ծնողներին խուսափել առաջացող բազմաթիվ խնդիրներից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը: «Այն ծնողների համար, ովքեր, այնուամենայնիվ, հնարավորություն չեն ունենա օգտվել այս փոփոխությունից, մենք աշխատանք ենք տանում մանկապարտեզներում նրանց երեխաների մնալու ժամը երկարացնելու համար»,- հավելել է նա՝ կցելով դիմումի լուսանկարը:

«Ելք»-ն առաջարկում է մանկապարտեզում երեխա ունեցող ծնողները մեկ ժամ պակաս աշխատեն
«Ելք»-ն առաջարկում է մանկապարտեզում երեխա ունեցող ծնողները մեկ ժամ պակաս աշխատեն
1823 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am