Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ֆրանսիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով երեխաներ են զոհվել

12:25, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ֆրանսիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով երեխաներ են զոհվել

Ֆրանսիայի հարավում գտնվող Փերփինյան քաղաքի մոտկայքում գնացքի և դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 4 երեխա է զոհվել, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:

Եվս 19 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 7-ը՝ լուրջ վնասվածքներ:

Հաղորդվում է, որ ավտոբուսում 11-ից մինչև 15 տարեկան դպրոցականներ են գտնվել:

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունների 70 աշխատակից և 4 ուղղաթիռ:

Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն:

5338 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am