Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վերջին անգամ այսքան ծիծաղել էի՝ «Միստր Պիտկինը թշնամու թիկունքում» ֆիլմը նայելիս». Փաշինյանը՝ նախագահի հարցազրույցի մասին

11:50, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Վերջին անգամ այսքան ծիծաղել էի՝ «Միստր Պիտկինը թշնամու թիկունքում» ֆիլմը նայելիս». Փաշինյանը՝ նախագահի հարցազրույցի մասին

«Նայում եմ Սերժ Սարգսյանի հարցազրույցն՝ Արտակ Ալեքսանյանի հետ։ Վերջին անգամ այսքան ծիծաղել էի՝ «Միստր Պիտկինը թշնամու թիկունքում» ֆիլմն առաջին անգամ նայելիս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը ծավալուն հարցազրույց էր տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել էր ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը, տնտեսական խնդիրներին, խոսել թանկացումների մասին, պատասխանել՝ կշարունակի՞ մնալ քաղաքականության մեջ, թե՞ ոչ՝ հարցին:

10948 | 2
Facebook