Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մհերը «Եվրոտեսիլ 2018»-ին մասնակցելու հայտ է ներկայացրել

11:40, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Մհերը «Եվրոտեսիլ 2018»-ին մասնակցելու հայտ է ներկայացրել

Երգիչ Մհերը «Դեպի Եվրոտեսիլ»-ին մասնակցելու հայտ է ներկայացրել, որի մասին տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջի միջոցով: «Հարգելի ընկերներ, իմ արվեստի երկրպագուներ, սիրով ուզում եմ Ձեզ հետ կիսվել իմ և իմ ստեղծագործական թիմի կողմից կայացված որոշմամբ, այն մասին, որ ես հայտ եմ ներկայացրել մասնակցելու Հանրային Հեռուստաընկերության կողմից «Եվրոտեսիլ» մրցույթի մասնակցի ընտրության համար կազմակերպվող «Դեպի Եվրոտեսիլ» նախընտրական փուլին։ Գտնում եմ՝ հասունացել է պահը, և իմ կատարած երկարատև աշխատանքով վաստակել եմ իմ երկիրն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը։
     Այժմ մեծ ստեղծագործական եռանդով լցված աշխատանքներ եմ տանում եվրոտեսիլյան երգի համար, որն էլ շուտով ձեզ կնեկայացնեմ։ Ինձ համար, ինչպես միշտ շատ կարևոր է ձեր աջակցությունն ու աղոթքները»։

8456 | 1
Facebook