Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Կառավարությունը համոզված պետք է լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու մասին». նախագահը՝ տարկետման մասին

11:15, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Կառավարությունը համոզված պետք է լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու մասին». նախագահը՝ տարկետման մասին

«Տարկետումը չի հանվել, փոխվել է տարկետման փիլիսոփայությունը, տրամաբանությունը և այնպես էլ չէ, որ 180 աստիճանով»,- հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով տարկետման իրավունքի սահմանափակման մասին վիճահարույց օրենքին:

«Իսկ ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ մի հանճարեղ զորակոչիկ, անպայման այդ հանճարեղ զորակոչիկին տանելու ենք բանակ: Այդպիսի բան չկա, կառավարությունն իր որոշումներով դա կարող է անել, բայց կառավարությունը համոզված պետք է լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու մասին, որովհետև մտածողներ, ցանկացողներ շատերն են, և ասել՝ գիտեք, ես ցանկություն ունեմ դառնալ հանճարեղ գիտնական, դրա համար թողեք, որ ես չմասնակցեմ հայրենիքի պաշտպանությանը, ինձ համար մի քիչ ընդունելի չէ: Երկրորդ՝ մեր բոլոր սովորողներին ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք՝ պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն հայկական բանակում որպես սպաներ: Եվ այսպես կարելի է շարունակել...»,- հավելել է Սարգսյանը:

2385 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am