Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Տեսնենք». Սերժ Սարգսյանը՝ քաղաքականության մեջ մնալու մասին

10:45, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Տեսնենք». Սերժ Սարգսյանը՝ քաղաքականության մեջ մնալու մասին

«Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է 2018-ի ապրիլից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Մամուլը գրում է և գրելու է, թե ինչով եք Դուք զբաղվելու: Դուք այդ հարցին միշտ պատասխանում եք՝ ժամանակը կգա և ես իմ որոշումը կկայացնեմ։ Արդյոք դեռ չե՞ք որոշել և ի՞նչ գործոններով է պայմանավորված Ձեր որոշումը»,- «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատասխանելով Արտակ Ալեքսանյանի այս հարցին՝ ՀՀ նախագահն ասել է. «Իրոք, ժամանակը դեռ չի եկել, երբ կգա՝ կհայտարարեմ: Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչև այլ: Կարծում եմ՝ մենք, վերջ ի վերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված, և ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, որպես մարդ մեզ համար ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել: Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին»:

«Զգո՞ւմ եք հոգնածություն, կամ զգո՞ւմ եք, որ Ձեր մոտ նոր շնչառություն է բացվել»՝ հարցին, ասել է. «Իմ ինքնազգացողության, աշխատունակության, հոգնածության մասին ես չպիտի ասեմ, այլ՝ իմ գործընկերները: Ես ինձ նորմալ եմ զգում»։

Հաղորդավարը հետաքրքրվել է՝ «Դուք սկսում եք բանակային բարեփոխումների շրջան առաջիկա 7 տարիների համար: Առաջիկա 4 տարիներին կոռուպցիայի պայքարի նոր ծրագիր եք մշակել... Այս իմաստով սա հեռացող, կամ կարիերան եզրափակող մարդու ծրագրեր չեն»։ Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտականությունները, որը դու կամովին ես ստանձնել։ Որևէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին և դառնալ ՀՀ նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, պատրաստ պետք է լինեմ, և իրոք պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք՝ ինչ կլինի։ Որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում օգտակար լինել...

Չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ ձևացնում: Ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ»։

Հարցին, թե կշարունակի՞ մնալ քաղաքականության մեջ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Տեսնենք»։

2082 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
hhki kazanova
hhki kazanova 11:29, 15.12.2017
Qo miak u anhetadzqeli partakanutsyunn e varkyan araj .....verj tas Ed stor u vnasakar kyanqid
Vor@ du storanar Che's katarum Arden tas taruts avel
hhki kazanova
hhki kazanova 11:34, 15.12.2017
Inchan Mardi aryun xmetsir..... inchqan mardu glux kerar
Gites marselu es ?????
Zharangnerd en patasxan talu sashikid lfid u trusik nemetsid aratsneri hamar
hhki kazanova
hhki kazanova 11:36, 15.12.2017
Duq el bavakan a es qaqi tuftutsyuner@ lusabaneq es sayt@ sarqel eq hanrapetakan zugaran
Garshahot@ xexdum e