Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այս տարի գնացքի տակ ընկնելու հետևանքով մահացել է 14 մարդ, տասնյակ դեպքերում էլ գնացքը բախվել է մեքենա­ներին ու անասուննե­րին. «ՀԺ»

09:55, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Այս տարի գնացքի տակ ընկնելու հետևանքով մահացել է 14 մարդ, տասնյակ դեպքերում էլ գնացքը բախվել է մեքենա­ներին ու անասուննե­րին. «ՀԺ»

«ՀՀ ողջ տարածքում ընթա­ցիկ տարվա մինչ այս օրը գնացքների տակ ընկնելու հետևանքով մահացել է 14 քաղաքացի: Այս մասին ՀԺ-ին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության մամուլի պատասխանատու Վարդան Ալոյանը:

Ըստ Ալոյանի՝ ընթացիկ տարում տասնյակ դեպքեր էլ արձանագրվել են, երբ գնացքը բախվել է մեքենա­ներին ու գնացքի գծերի վրա արածող անասուննե­րին՝ սեփականատերերին պատճառելով հսկայա­կան նյութական վնաս: Գնացքները բախվել են 21 մեքենայի, «Մենք էլ չգիտենք ինչպես բացատրենք ժողովրդին, որ զգոն լինեն, հեռու մնան գնացքի գծե­րից: Արարատում գնացքը ոչնչացրեց գծերի վրա արածող 140 ոչխարի... նման դեպքերում համ գնաց­քը վնասվեց, համ էլ էդ մարդն ապրուստի միջոցից գրկվեց»,- ասել է Ալոյանը»,- գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

4257 | 0
Facebook