Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Քննարկ­վում է Կադաստրը պետգույքի վարչության հետ միավորելու հարցը. Գ. Սահակյանն ամեն ինչ անում է, որ միա­վորի ղեկավար դառնա որդին. «Հրապարակ»

09:45, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Քննարկ­վում է Կադաստրը պետգույքի վարչության հետ միավորելու հարցը. Գ. Սահակյանն ամեն ինչ անում է, որ միա­վորի ղեկավար դառնա որդին. «Հրապարակ»

«Նոր Սահմանադրության պահանջով՝ կա­ռավարությանն առընթեր մարմինները մինչև եկող տարվա ապրիլը պետք է մի­ավորվեն որևէ գերատեսչության հետ կամ նախարարության կարգավիճակ ստա­նան: Մեր տեղեկություններով՝ քննարկ­վում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու և տարածքային կառավարման նախարա­րության մեջ ընդգրկելու հարցը: Տեղեկություններ կան, որ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որ միավորված միա­վորի ղեկավար դառնա որդին՝ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը: ԱԺ նախկին խոսնակը որդու՝ կառույցի ղեկավար դառնալու լուրերի մասին մեր հարցին պատասխանեց. «Որ իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում, բայց քաղաքական նա­խապայման է պետք, որ աշխատի... որդիս իր աշխատանքը լավ կատարող անձնա­վորություն է»: Նրա կարծիքով, ժողովուրդը դեռ վաղ ժամանակներից կարծես մի հարցի մասին է մտածում, թե «երբ իրենց երեխաները պետք է նախարար դառնան»: «Նախկինում՝ կոմունիստների ժամանակ, գյուղացիների մեջ արմատավորված էր հետևյալը՝ երբ պիտի որդիս փոխնախարար դառնա, որովհետև նախարարներն արագ փոխվում էին, փոխնախարարները՝ երկար մնում իրենց տեղում: Ես ասեմ հետևյալը. ես միայն փոշմանել եմ, որ իմ որդին կամ որդիները քաղաքականությամբ են զբաղ­վում, ես իրենց չեմ ուղղորդել, պարզա­պես իրենք տեսել են՝ ես ինչ եմ անում, ինչպես եմ անում, և եկել են իմ հետևից: Ես փոշմանել եմ, որովհետև, օրինակ, մարդը, որի որդին նկարիչ է դարձել, իր զավակին միայն ծափահարում են արած աշխատանքի համար, իսկ քաղաքական գործչի որդին, որ քաղաքական գործիչ է դառնում, ասում են՝ ըհը, սաղ երկիրը կե­րավ, հիմա էլ որդուն է բերել շարունակող: Ես չեմ կարծում, թե քաղաքական գործիչ­ները լավ են ապրում: Նրանք, ովքեր բիզ­նես ունեն, իրենք են լավ ապրում»,- գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

2758 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
hhki kazanova
hhki kazanova 10:17, 15.12.2017
Ay qopak jhud ***i txa..... es um akanjin es lolo kardum
Ed asabnyakd ashxatavardzov es sarqel
Ed qznits aravel ***i txa tuled.....@ntrakasharq baxhanats milioner@ ashxatavardzov er kutakel
Te milioner bzhanets vor heto gna ashxatavardzov apri
hhki kazanova
hhki kazanova 10:21, 15.12.2017
Gna ed gyulnax tati heqiatnerd serzhin u shstmszanovin patmi
Nranq en shat sirum u havatum Ed heqiatnerid
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր