Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քչերը գիտեն, որ 70-ականներին Պուտինը խաղացել է կինոներում. ում է նա մարմնավորել

23:05, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Քչերը գիտեն, որ 70-ականներին Պուտինը խաղացել է կինոներում. ում է նա մարմնավորել

Ինչպես հատնի է դարձել «Дождь» հեռուստաընկերությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 1970-ականներին նկարահանվել է «Լենֆիլմ»-ի մի քանի կինոնկարներում՝ որպես կասկադյոր: Այս տեղեկությունը հայտնել են նրա նախկին խաղընկերներն ու նրա հետ ձյուդո պարապածները:

Մասնավորապես Պուտինը նկարահանվել է «Իժորյան գումարտակ», «Շրջափակում» ֆիլմերում: Նրա խաղընկերներն են եղել բիզնեսմեն Արկադիյ Ռոտենբերգը, ում հետ Պուտինը մասնակցել է ձյուդոյի պարապմունքների ու Պետդումայի նախկին պատգամավոր, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը: Վերջինը պատմել է, որ Պուտինի հետ նկարահանվել է նաև երրորդ ֆիլմում, որի անունը չի հիշում: «Մեզ համար միևնույն էր՝ ում կմարմնավորեինք: Կարևորը՝ մեզ լավ էին վարձատրում: Մենք ուսանողներ էինք, սակայն կարող էինք գնալ «Կավկազսկի» ռեստորան: Իմ ինժեների աշխատավարձը 110 ռուբլի էր, իսկ նկարահանումների մեկ օրում ես ստանում է 75 ռուբլի»,- պատմել է նա:

17841 | 0
Facebook