Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիայի հետ հաշտեցումը սխալմունք էր». իսրայելցի պատգամավորը Քնեսեթում քննարկման կդնի Հայոց ցեղասպանության հարցը

16:35, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
«Թուրքիայի հետ հաշտեցումը սխալմունք էր». իսրայելցի պատգամավորը Քնեսեթում քննարկման կդնի Հայոց ցեղասպանության հարցը

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, ինչը մահմեդական աշխարհում զայրույթի մեծ ալիք է բարձրացրել, իսկ միջազգային հանրությունը հանդես է եկել Պաղեստինի շահեր պաշտպանման դրքերից: Բացի այդ, Դոնալդ Թրամփի որոշումը Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատացման պատճառ է դարձել:

Ստեղծված իրավիճակում իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ անցած տարի Անկարայի հետ կնքված հաշտությունն իրականում «դիվանագիտական սխալ» էր: Այս մասին հայտնում է Times of Israel լրատվականը:

Յարի Լապիդը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը ջանքեր կգործադրի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Քնեսեթում ներկայացնելու համար:

Լրատվականը հիշեցնում է, որ Իսրայելի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար տարիներ շարունակ հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանութունը:

Հայոց ցեղասպանության ճանաչումից զատ Իսրայելը պետք է աջակցի քրդերին ու անկախ քրդական պետության հիմնադրմանն ուղղված ջանքերին: Բացի այդ, քաղաքական գործիչը կոչ է արել «թաղել» Թուրքիայի հետ գազատար խողովակաշարի կառուցման վերաբերյալ ծրագիրը:

«Էրդողանն արդեն չափն անցավ: Մի մարդ, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում հարյուր հազարավոր երեխաների սպանության փաստը, չի կարող քարոզ կարդալ մեր գլխին»,- ընդգծել է Լապիդը:

8185 | 3
Facebook