Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լիճքի պղնձի հանքավայրում բեռնատարը գլխիվայր շրջվել է, 64-ամյա վարորդի դին մնացել է մեքենայի տակ

16:10, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Լիճքի պղնձի հանքավայրում բեռնատարը գլխիվայր շրջվել է, 64-ամյա վարորդի դին մնացել է մեքենայի տակ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում դեռևս անհայտ պայմաններում Մեղրիի տարածաշրջանի Լիճքի պղնձի հանքավայրում «Բելազ» մակնիշի ավտոմեքենայի՝ գլխիվայր շրջվելու հետևանքով քաղաքացի է մահացել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Վաչիկ Սարգսյան էր, ով աշխատում էր նշված հանքավայրում։ Տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային, թե դժբախտ պատահար է, պարզ կլինի նախաքննության ընթացքում և հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի աշխատանքային կանոնների չպահպանման հոդվածով։

7911 | 0
Facebook