Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հույս ունեմ՝ Թրամփի մոտ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությունը դեռ չի մարել». Պուտին

14:55, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
«Հույս ունեմ՝ Թրամփի մոտ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությունը դեռ չի մարել». Պուտին

Ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Պուտինը խոսել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ պատասխանելով NBC News լրատվականի հարցին:

Նա հրաժարվել է գնահատական տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում շուրջ 1 տարվա գործունեությունը՝ նշելով, որ այդ հարցում իրենց գնահատակնը պետք է տան Թրամփի ընտրողները:

«Մենք օբյեկտիվորեն տեսնում ենք որոշակի լուրջ ձեռքբերումներ հատկապես տնտեսական ոլորտում: Ես կարծում եմ՝ կան բաներ, որ նա ցանկանում էր անել, բայց դեռ չի հաջողել՝ նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման առումով: Ես հույս ունեմ, որ այդ ցանկությունը նա դեռ ունի»։

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը համատեղ աշխատաքի դեպքում կարող են շատ ավելի արդյունավետ պայքար տանել միջազգային ոլորտի մի շարք խնդիրների դեմ՝ նաև ահաբեկչության, վստահ է Պուտինը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին ՌԴ ազդեցության մասին լուրերը տարածել են Թրամփի հակառակորդները:

«Դա հորինվածք է մարդկանց կողմից, որոնք կազմում են Թրամփի ընդդիմությունը: Ինձ համար դա նույնիսկ զարմանալի է, կարծես նրանք չեն հասկանում, որ վնաս են հասցնում երկրի ներքին քաղաքականությանը, դա նշանակում է, որ նրանք չեն հարգում Թրամփին ընտրող քաղաքացիներին: Մեր դեսպանին մեղադրում էին, որ նա ինչ-որ մեկի հետ հանդիպել է, բայց դա միջազգային պրակտիկա է, ի՞նչ է, պետք է արգելե՞լ բոլոր տեսակի կապերը, ի՞նչ կա դրա մեջ և ինչո՞ւ է դրան տրվում լրտեսության բնույթ», - եզրափակել է Պուտինը:

2717 | 0
Facebook