Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոուրինյոն՝ Մխիթարյանին խաղաժամանակ չտրամադրելու մասին

13:05, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Մոուրինյոն՝ Մխիթարյանին խաղաժամանակ չտրամադրելու մասին

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին խաղաժամանակ չտրամադրելու պատճառների մասին։

«Պահեստայինների նստարանին կարող է 6 ֆուտբոլիստ լինել։ Փորձում եմ պահպանել հավասարակշռությունը; Կան Էշլի Յանգը, Անդեր Էրերան, Զլատան Իբրահիմովիչը և Մարկուս Ռեշֆորդը: «Բորնմութ»-ի դեմ խաղում ես հիմնական կազմում տեսա Մարսիալին, Մատային և Լինգարդին: Եթե ես օգտագործեի Մխիթարյանին, ապա այդ ֆուտբոլիստներից որևէ մեկը հայտացուցակում չէր ներառվի: Բայց, կարծում եմ, որ նրանք արժանի էին հայտացուցակում ներառվելուն»,- նշել է Մոուրինյոն։

7716 | 0
Facebook