Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս ցանցահենը խոստովանել է ՝ Պուտինը հրամայել է հափշտակել Քլինթոնի էլեկտրոնային նամակները

12:30, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ռուս ցանցահենը խոստովանել է ՝ Պուտինը հրամայել է հափշտակել Քլինթոնի էլեկտրոնային նամակները

Ռուս ցանցահեն Կոնստանտին Կոզլովսկին, ով մեղադրվում է ռուսական բանկերից գողություններ կատարելու համար, որոշ տվյալներով, խոստովանել է, որ ՌԴ ԱԴԾ աշխատակիցների գլխավորությամբ և հրամանով հաքերային հարձակում է գործել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային հանձնաժողովի վրա և հափշտակել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները: Այս մասին հաղորդում է Newsweek լրատվականը:
     Եթե ցանցահենի պնդումները հաստատվեն, ապա դա կարող է ապացույց դառնալ, որ նախագահ Պուտինի կառավարությունն է կանգնած Դեմոկրատակ կուսակցության վրա հաքերային հարձակման հետևում, չնայած Կերմլը հավաստիացնում է՝ նման բան չի եղել:
     Մասնագետները նշում են, սակայն, որ Կոզլովսկու խոստովանությանը պետք է կասկածամտությամբ վերաբերվել, քանի որ իր ղեկավարների թվում նա նշել է այնպիսի անուններ, որվքեր այժմ ՌԴ իշխանությունների համար այլևս առանցքային դերակատարներ չեն: Օրինակ որպես իր ղեկավար՝ Կոզլովսկին նշել է ԱԴԾ աշխատակից Դմիտրի Դոկուչաևի անունը, ում Կրեմլը մեղադրանք է ներկայացրել կրկնակի գործակալ լինելու համար: Մեկ այլ աշխատակից Ռուսաստանում մեղադրվում է պետական դավաճանության համար:

9064 | 0
Facebook