Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս Նոր տարին շատ գիտակցաբար կանցկացնենք՝ հասկանալով, որ հաջորդը շատ ավելի կարճ է լինելու». Կ. Կարապետյան

12:05, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
«Այս Նոր տարին շատ գիտակցաբար կանցկացնենք՝ հասկանալով, որ հաջորդը շատ ավելի կարճ է լինելու». Կ. Կարապետյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց մի շարք գերատեսչությունների պատասխանատուների: Նա ասաց, որ 2018-ին կայանալու են երեք խոշոր իրադարձություններ` Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբեր ամսին Ֆրանկոֆոնիայի` Երևանում կայանալիք գագաթնաժողովը: Վարչապետը տեղեկացրեց, որ կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Կարեն Կարապետյանը ՀՀ բոլոր մարզետերնին և Երևանի ու Գյումրու քաղաքապետներին հանձնարարեց երկամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել` Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրիի ու Վանաձորի, ՀՀ այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի ու ելքի ճանապարհների ճարտարապետական լուծումների կանոնակարգման ու միջավայրի բարեկարգման ուղղությամբ:

Վարչապետը հանձնարարեց առանձնակի կարևորել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավակայանից Գյումրի տանող ճանապարհները:

4671 | 2
Facebook