Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Յուրաքանչյուր ՀՀԿ-ականի դիտել որպես պոտենցյալ թիրախ և գլուխը ջարդել ցանկացած վայրում». ԱԱԾ-ի հայտնաբերած օգտատիրոջ գրառումները

12:15, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
«Յուրաքանչյուր ՀՀԿ-ականի դիտել որպես պոտենցյալ թիրախ և գլուխը ջարդել ցանկացած վայրում». ԱԱԾ-ի հայտնաբերած օգտատիրոջ գրառումները

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ամերիկահայը փորձել է հանցավոր խումբ ստեղծել ու ահաբեկչություն իրականացնել Հայաստանում: «Պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ. Ք-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որտեղ զինված հարձակման կոչեր կան»,- նշել էր ԱԱԾ-ն:

«Martin Avagyan» օգտատիրոջ Ֆեյսբուքյան էջում վերջին գրառումն արված է դեկտեմբերի 9-ին: Հրապարակումներից մեկն, օրինակ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի մասին է. կոչ է արվում «վառել սրանց տները, մեքենաներն և բիզնեսները»:

Մեկ այլ գրառմամբ հեղինակը հորդորում է «մահացու հարվածներ հասցնել իշխանական բուրգին»։

Օգտատերը պարբերաբար տարածում է «Սասնա ծռերի» անդամների խոսքերից մեջբերումներ, հորդորում շարունակել նրանց սկսած պայքարը: Կցում է Վարուժան Ավետիսյանի՝ «Կոչ եմ անում ժողովրդին զենք վերցնել» հայտարարությունն՝ իր կողմից հավելելով. «Ցանկացած հայի պարտքն է յուրաքանչյուր ՀՀԿ-ականի դիտել որպես պոտենցյալ թիրախ և գլուխը ջարդել ցանկացած վայրում, որպես ազգի համար 1 թշնամի» և այլն:

Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցներ ՀՀ-ում գտնվող Ռ. Ք-ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

7340 | 2
Facebook