Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չդադարեցնեն սպառազինվելն, աշխարհն աղետի շեմին կկանգնի». Գորբաչով

11:40, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
«Եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չդադարեցնեն սպառազինվելն, աշխարհն աղետի շեմին կկանգնի». Գորբաչով

«Աշխարհն աղետի շեմին է: Ես Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներին հորդորում եմ ազատել աշխարհը զանգվածային ոչնչացման զենքից»,- La Repubblica պարբերականին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Միխայիլ Գորբաչովը: Նա երկու գերտերությունների առաջնորդներին կոչ է արել հետևել իր ու ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակին: Պարբերականը մանրամասնում է, որ այդ ժամանակ՝ 1987թ., Գորբաչովն ու Ռեյգանը Վաշինգթոնում համաձայնագիր են ստորագրել, որով վերացվել են միջին և մոտ տարածության հրթիռներն, ինչը ձնհալի առաջին հստակ նշանն է դարձել:
     Գորբաչովը նշել է, որ Մոսկվայի ու Վաշինգթոնի միջև առկա տարաձայնությունները հարթելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ:
     «Կոչով դիմում եմ երկու նախագահներին էլ՝ նոր շունչ հաղորդեք աշխարհը զանգվածային ոչնչացման զենքից ազատելուն ուղղված գործընթացին: Չեմ ուզում չափազանցնել, բայց միջուկային հակամարտության ռիսկն ահռելի է: Սպառազինման նոր մրցավազքն արդեն իրականություն է, ու այն աշխարհի համար կարող է աղետով ավարտվել: Ստեղծված իրավիճակը հնարավոր չէ լուծել կախարդական փայտիկի մի շարժումով: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները պետք է իրենց ձեռքն առնեն միջուկային զինաթափման գործընթացի կառավարումը»,- ասել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ միջուկային պատերազմն անթույլատրելի է, քանի որ դրանում չի կարող հաղթող լինել:

6824 | 2
Facebook