Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Ինչ իրավունքով ՌԴ սահմանապահ զորամասը թույլ չի տալիս վերանորոգել հայ-իրանական սահմանային ճանապարհի մի հատվածը». Գորգիսյան

11:35, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
«Ինչ իրավունքով ՌԴ սահմանապահ զորամասը թույլ չի տալիս վերանորոգել հայ-իրանական սահմանային ճանապարհի մի հատվածը». Գորգիսյան

ԱԺ այսօրվա նիստի սկզբում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական մայրուղու 40 մ հատվածը, որը գտնվում է վթարային վիճակում, չի հաջողվում վերանորոգել, որովհետև ՌԴ սահմանապահ զորամասը թույլտվությունչի տվել:

«Սա լրջագույն խնդիր եմ համարում ու կարծում եմ՝ կառավարությունը պետք է արձագանքի՝ ինչու չենք կարողանում ՀՀ կարևորագույն ճանապարհի հատվածը վերանորոգել ու ինչ պետք է անել՝ ՌԴ կոնկրետ զորամասի քմահաճույքից կախվածություն չունենալու համար»,- հայտարարեց պատգամավորը:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Իրանի հետ սահմանային ճանապարհի 40 մետր հատվածում վերանորոգումը դադարեցնելու մասին որոշումը:

2918 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am