Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱՆ-ը տեղեկացնում է, որ 15 տարեկան աղջիկների 25%-ի սեռական փորձ ունենալու մասին Լևոն Ալթունյանի հայտարարությունը շփոթմունքի հետևանք է

11:05, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
ՀՀ ԱՆ-ը տեղեկացնում է, որ 15 տարեկան աղջիկների 25%-ի սեռական փորձ ունենալու մասին Լևոն Ալթունյանի հայտարարությունը շփոթմունքի հետևանք է

Օրեր առաջ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն` անդրադառնալով «Գարդասիլ» պատվաստանյութին առնչվող հարցերին, հայտարարել էր, որ Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչև 15 տարեկան աղջիկների 25%-ն ունեն սեռական փորձ և որպեսզի առավելագույն արդյունք ստանան, պատվաստելու համար ընտրել են այդ տարիքը` 13 տարեկանը:

Նշենք, որ այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, որոնք նախարարին մեղադրեցին անտեղյակության, սուտ տեղեկատվություն տարածելու, «ջահելությանն անբարոյական հանելու» համար:

Երեկ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում պարզաբանում տեղադրվեց նախարարի արած արտահայտությունների վերաբերյալ, որում նշվում է, որ Լևոն Ալթունյանի խոսքերը շփոթմունքի հետևանք են և, որ Հայաստանում 15 տարեկան տղաների 25% ցուցանիշը ներկայացվել է նույն տարիքի աղջիկների 1% ցուցանիշի փոխարեն։

ՀՀ ԱՆ-ը համարում է որ «Գարդասիլի» պատվաստման թեման շահարկվում է հատուկ խմբերի կողմից, իսկ նախարար Ալթունյանի դեմ սկսված անառողջ քննադատական քարոզարշավն արհեստածին է: «Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նախարարի հնչեցրած միտքը անհիմն տեղափոխվել է արժեքային դաշտ։ Այն տեսակետը, թե նախարարն իր խոսքով իբր վիրավորել է հայ աղջիկներին, նրանց համարել անբարոյական և այլն, ոչ այլ ինչ է, քան քննադատողների մոլորության կամ դիտավորության արդյունք»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

9957 | 6
Facebook