Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ամերիկահայը փորձել է հանցավոր խումբ ստեղծել ու ահաբեկչություն իրականացնել Հայաստանում. ԱԱԾ

10:50, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ամերիկահայը փորձել է հանցավոր խումբ ստեղծել ու ահաբեկչություն իրականացնել Հայաստանում. ԱԱԾ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ. Ք-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին: Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Ռ. Ք-ն Հայաստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու, բնակչությանն ահաբեկելու, վախի մթնոլորտ ձևավորելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվան կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն, նշված հետևանքների իրական սպառնալիքներ ստեղծելուն ուղղված հրկիզումներ, պայթյուններ և հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների: Բացի այդ, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաև միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում:

Դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել նշված անձին՝ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով և 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, բնակվում է ԱՄՆ-ում, պարզվել է նրա բնակության վայրը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված տվյալները փոխանցվել են ԱՄՆ իրավասու մարմիններին՝ նախապատրաստվող հանցագործությունները կանխելու նպատակով: Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցներ ՀՀ-ում գտնվող Ռ. Ք-ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

| | |
7633 | 6
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Sahakya Galust
Sahakya Galust 11:06, 14.12.2017
Teseq inch KGB unenq
Hla nranq Chen voroshel
Sranq Arden giten te inch en vorosheu
Srants masadatsvats KGB kasen
CRUn glux@ qarn a tve te srants arats@ kani
Sahakya Galust
Sahakya Galust 11:10, 14.12.2017
Amenevin el chem zarmanum
Sranq hakerneri nents banak unen
Vor grarumner@ kardum en minchev uxarkel@
Ete durner@ chi galis anjatum en internet kap@
Nents vor shat hzor kgb unenq
Sahakya Galust
Sahakya Galust 11:12, 14.12.2017
Es grarumneri axavaxumnern el irents dzeri gortsn e
Varji hay
Varji hay 12:35, 14.12.2017
Ba ete masadi pahpanak kgbn esqan hzor u zgon e
Es erkirn inchi e es vichakum
Um tsragrern u shahern en iragortsum ed *****eq@
Hayastan arants hayi....jhudarusakan haytni tsragir@ ?????
Estex mtahogvelu mets arit uni parskastani ishxanutsyuner@
Hayits heto parsiknern en veranalu ashxari eresits
Varji hay
Varji hay 12:45, 14.12.2017
Erevi te kgbi generalnern el en
Tankarzheq nverner stanum
Alievi rusastanyan jhud @nkernerits

Urish batsatrutsyun chka ed stor davachaneri varqagtsin
Vardan USA
Vardan USA 13:31, 28.12.2017
Antiserjika uremn iranc hamar ahabekicha...adrbejanci komunisti mtacelakerp...