Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք»-ից Դավիթ Խաժակյանը բացասական է գնահատում Սուքիասյանին պատկանող տարածքում իրականացվող շինարարությունը

13:25, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
«Ելք»-ից Դավիթ Խաժակյանը բացասական է գնահատում Սուքիասյանին պատկանող տարածքում իրականացվող շինարարությունը

Օրեր առաջ ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում բարձրացրել էր «Ռոսիա» կինոթատրոնի շենքին կից շինությունների կառուցման խնդիրը՝ հրավիրելով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամների ուշադրությունը:

Ալեն Սիմոնյանն, արձագանքելով Մալյանի բարձրացրած հարցին, գրել էր. «Քեզ դա հետաքրքրում ա, քանզի Սուքիասյանների՞ն է պատկանում, թե՞ ուղղակի մտահոգ քաղաքացի եք, ում նախկինում չէր հետաքրքրում ոստիկանությունից բացի ոչինչ։ Ինչ վերաբերում է հերթական քրչի բազառին, իմ տեղեկություններով, հակառակն է տեղի ունենում, մայթն ազատվում է վաճառականների կրպակներից»:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն, ով խոստացել էր տեղում ուսումնասիրություն իրականացնել, այսօր ներկայացրել է արդյունքները. «Ուսումնաիրությունը ցույց տվեց, որ շենքի ֆասադը փոփոխվել է և սկսվել է կրպակների շինարարություն: Թեպետ այդ կրպակները նախատեսված են նախկին վրանների փոխարեն, սակայն դրանք ակնհայտորեն ձևավորվել են շենքի ֆասադի առաջ գալու և լայն աստիճանների հաշվին, ինչը բացասաբար եմ գնահատում և կարծում եմ, որ նախագիծը նման բան չպետք է նախատեսեր: Շենքի արտաքին տեսքի փչացման ևս մի դրվագ է այս շինության ավելի երկար լինելը, քան հենց շենքի տանիքն է, ինչը ևս անհամաչափություն է առաջացնում նոր ձևափոխումների և եղած շենքի միջև:

Ուսումնասիրել եմ նաև նոր շենքի նախագիծը: Տարածքը հանդիսանում է մասնավոր սեփականություն և առկա է շինթույլտվություն, ինչը ցավոք սրտի բարդացնում է նման գործունեության վերանայման հարցը»,- եզրափակել է նա՝ կցելով լուսանկարները:

«Ելք»-ից Դավիթ Խաժակյանը բացասական է գնահատում Սուքիասյանին պատկանող տարածքում իրականացվող շինարարությունը
«Ելք»-ից Դավիթ Խաժակյանը բացասական է գնահատում Սուքիասյանին պատկանող տարածքում իրականացվող շինարարությունը
«Ելք»-ից Դավիթ Խաժակյանը բացասական է գնահատում Սուքիասյանին պատկանող տարածքում իրականացվող շինարարությունը
«Ելք»-ից Դավիթ Խաժակյանը բացասական է գնահատում Սուքիասյանին պատկանող տարածքում իրականացվող շինարարությունը
5693 | 1
Facebook